News

Կիրականացվեն գիտակրթական նոր ծրագրեր

Educational 2015-11-25

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դևիդ Կլիվի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, նշելով, որ Հայաստանը գիտության և նորարարությունների զարգացման ոլորտում կարևորում է բոլոր հնարավորությունները:
 
Ընդգծելով, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից մեկը գիտության ոլորտի միջազգայնացումն է, ԿԳ նախարարը նշել է, որ 2016 թվականից Հայաստանը միանում է Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրին, որը ԵՄ գիտական ֆոնդերից օգտվելու լրացուցիչ հնարավորություն է:
 
«Մեզ համար առաջնային խնդիր է գիտական մրցունակ ծրագրերի իրագործումը, ինչպես նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ցանկացած միաջզգային համագործակցության ձևաչափ, եթե այն վերջնարդյունքում կարող է նպաստել նաև գիտական նախագծի առևտրայնացմանը, ընդունելի է:
 
ՄԳՏԿ տնօրենն իր հերթին նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ գիտատեխնիկական ոլորտի համագործակցության զարգացմամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համատեղ գիտական ծրագրերի բնագավառներին և ֆինանսավորման մեխանիզմներին, համագործակցության ձևաչափերին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.