News

Աշունը̀ Վահան Տերյանի շնչով

Educational 2015-11-25

24.11.2015… Օրը չորեքշաբթի: Ձմեռվա շնչով աշնան եղանակը հիասքանչ, տրամադրությունը` անհամեմատ բարձր: Այս օրը մեզ համար առանձնահատուկ էր, որովհետև կայացավ <<Աշունը̀ Վահան Տերյանի շնչով>> խորագիրը կրող մեր միջոցառումը̀ նվիրված Մեծ բանաստեղծ Վահան Տերյանին: Բոլորիս կողմից սիրված բանաստեղծի սրտից եկող խոսքերով, թախծոտ, բայց և ոգեշունչ բանաստեղծություններով, մենք վերապրեցինք Տերյանական սերն ու աշունը, հասկացանք̀ որտեղից է գալիս Տերյանի թախիծը, որ դրսևորվում է նրա գրեթե բոլոր բանաստեղծություններում: Մեծ բանաստեղծի գրչով կարողացանք ներկայացնել աշնան հրաշքը, այն հեքիաթը, որը պատմում է գույնի մասին: Ներկայացնելով Տերյանի մասին բազմաթիվ կարծիքներ, համոզվեցինք, որ Նա մի ուրույն աշխարհ է, բոլորից տարբեր̀ իր առանձնահատուկ տխրությամբ, խորությամբ, հուզումներով ու սիրով: Այն հոգեթով երգերի կատարումները, որոնցով համեմված էր մեր խոսքը, առավել զգացմունքայնություն հաղորդեցին մեր փոքրիկ միջոցառմանը: Բոլորս մեր մեջ Տերյան ունենք…. Նոր չէ աշխարհը, նոր չեն կյանքի օրենքները, նոր է Մարդը իր աշխարհով ու իր աշխարհի մեջ….. Օդը լցված էր, սիրով ու աշնանային ջերմությամբ… Շնորհակալություն մեր դասղեկ Ռուզան Դավթյանին բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների նախաձեռնողը լինելու, մեր տնօրենին և ուսուցիչներին միջոցառմանը ներկա գտնվելու ու մեզ ոգեշնչելու համար: Մեծամորի N2 ավագ դպրոցի XI դասարանի աշակերտուհի` Լիանա Փանոսյան

Արմավիր, ք. Մեծամորի թիվ 2 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.