News

Միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Educational 2013-04-29

Գեղարքունիքի մարզի Գավառի Ս.Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մասնագիտական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ռիտա Հասասյանը կազմակերպել էր միջոցառում նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Ապրիլյան այդ գեղեցիկ օրը մեծ ոգևորություն էր տիրում դպրոցում:

VII և VIII դասարանների աղջիկներից ձևավորված թիմերը անցկացնում էին մրցույթ` ցուցադրելով սպասքադրում, թխվածքների ձևավորում, վարսահարդարում: Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան գեղեցիկ պարով, հնչեցին բանաստեղծություններ և երգեր նվիրված մայրերին, կատարեցին նաև հումորային մանրապատումներ:

Միջոցառման նպատակն էր դեռահասների մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, կենցաղային հմտություններ:

Արդյունքում հաղթեց գեղեցկությունը, նրբագեղությունը, քնքշությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.