News

Հայկական թիմը՝ աշխարհի առաջնության մասնակից

Sports 2015-11-24

Թեհրանում նոյեմբերի 26-ին մեկնարկելիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը:

Հայկական թիմը Թեհրան կմեկնի հետևյալ կազմով՝ Գառնիկ Մնացականյան (57 կգ քաշային կարգ), Երվանդ Թադևոսյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (86 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ):

Թիմը գլխավորում են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.