News

Ցեղասպանության զոհերի հիշատակին

Educational 2015-11-23

ՀՀ Լոռու մարզի Վարդաբլուր համայնքը մարզի, ինչու չէ նաև հանրապետության լավագույն համայնքներից է: Այն մարդկությանը տվել է այնպիսի հանրահայտ մարդկանց, ինչպիսիք են Հարություն Աբելյանցը, Ավետիք Տեր-Պողոսյանը, Արուս Ասրյանը, Անահիտ Սահինյանը, Ալեքսանդր Սահինյանը,Աշոտ Ասրյանը և շատ ուրիշներ: Ավանդաշատ և ավանդապաշտ այս գյուղը հերթական անգամ համախմբվել էր մի գաղափարի շուրջ, որը ծագել էր գյուղի հարազատ դպրոցում:Նախաձեռնության հեղինակը դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Պապոյանն էր, նախագծի հեղինակը՝ Գրիգոր Մանուկյանը:Դպրոցի տնօրենի անմիջական ղեկավարությամբ և մասնակցութ-յամբ կյանքի կոչվեց մի ծրագիր,որի արդյունքում դպրոցի բակում վեր խոյացավ Ցեղասպանության զոհերի հիշա-տակը հավերժացնող մի յուրահատուկ և ինքնատիպ հուշակոթող:Ծրագիրն իրագործվեց համայնքի անդամների, համայնքապետի, <<Վորլդ Վիժն Հայաստան>> միջազգային կազմակերպության Ստեփանավանի տարածքային բաժնի ներդրումների շնորհիվ: Շինարարական աշխատանքներն իրականացվեցին դպրոցի աշխատակազմի տղամարդկանց, բարձր դասարանի աշակերտների, նախագծի հեղինակի և մի շարք այլ շահագրգիռ մարդկանց օգնությամբ: Գյուղում ստեղծվեց ևս մի հաճելի վայր, որն անկասկած կդառնա սրբատեղի:

Լոռի, գ. Վարդաբլուրի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.