News

Տերյանական տրամադություն Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում

Educational 2015-11-20

Օրերս Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Ղևոնդյանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին : Ժամանակային մեծ տարածություն մատնանշող տարեթիվ, որն ավելի քան բավական է որևէ բանաստեղծի գրական ժառանգությունը քննելու և ամփոփելու համար: Տերյանի պոեզիան ժամանակի ընթացքում չի կորցրել իր խոսքի ուժը, հուզականությունն ու արդիականությունը, ավելին՝ Տերյան բանաստեղծը, հասարակական ու քաղաքական գործիչն այսօր ավելի գնահատված է, քան իր ապրած խրթին ժամանակաշրջանում : Միրոցառումը բավականին ընդգրկուն էր. Հանգամանորեն ներկայացվեց Տերյանի կյանքը, նրա ապրած ժամանակաշրջանը, ընթերցվեցին նամակներ, հնչեցին հայրենասիրական, սիրային, խոհական բանաստեղծություններ, ներկայացվեցին պարային կատարումներ և երգեր՝ Տերյանի խոսքերով: Միջոցառումն այնքան պատկերավոր էր, որ կարծես գրողի մասին պատմող կինոնկար լիներ: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Դպրոցի հյուրընկալ հարկի տակ այս անգամ, բացի դպրոցի լավ բարեկամներ Գրիգորի Ֆարյանից և Համլետ Կոնջորյանից, հյուրընկալվել էր նաև Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը, ով, ինչպես գիտենք, երկակի երջանիկ անձնավորություն է, որովհետև իր մեջ կրում է երկու մեծերի Գևորգ Էմինի և Վահան Տերյանի գենը: Միջոցառման վերջում Գևորգ Էմին-Տերյանը, շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար: Իր խոսքի ավարտին աշակերտների մեջ Տերյանի նկատմամբ սերը խրախուսելու և ոգևորելու համար լավագույն կատարմամբ հանդես եկած աշակերտներն, դպրոցի գրադարանին, ուսուցիչներին ու տնօրենին նվիրեց իր հեղինակային Վահան Տերյան <<Անտիպ և անհայտ էջեր>> գիրքը: Միջոցառումը բավականին բովանդակալից, խոսուն և հուզիչ էր, ներկաները հեռացան պարուրված տերյանական տրամադրությամբ ու շնչով :

Գեղարքունիք, գ. Փամբակ-Դարանակի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.