News

ՆՈՅԵՄԲԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՇՆՉՈՎ

Educational 2015-11-20

Մաթեմատիկան գեղեցիկի նույնպիսի արարում է, ինչպիսին գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը: Գ. Հարդի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում <<ՆՈՅԵՄԲԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՇՆՉՈՎ>> առարկայական միամսյակի շրջանակներում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ և համագործակցային ուսուցմամբ տեղի ունեցավ մաթեմատիկական մրցույթ <<Տղաներ>> և <<Աղջիկներ>> թիմերի միջև, որին մասնակցում էին VI և VII դասարանների աշակերտները: Մրցույթի նպատակն էր ճանաչել մաթեմատիկան` որպես մշակույթի կարևոր մաս, սովորողների մոտ զարգացնել միմյանց օգնելու հմտություն և համագործակցելու կարողություն, ունենալ վստահություն սեփական գիտելիքների նկատմամբ, ձգտել լինել իմացության կրողն ու տարածողը: Տարբեր տրամաբանական խնդիրները, գլուխկոտրուկները, շուտ կողմնորոշվելու ունակություններ պահանջող վարժությունները, ծրագրային նյութեր պարունակող առաջադրանքները բաժանված էին փուլերի և առաջակվում էին մասնակիցներին մրցավարի կողմից: Մրցույթն անցավ հետաքրքիր և լարված պայքարում: Արդյունքում մրցույթի հաղթող ճանաչվեց <<Տղաներ >> թիմը և պարգևատրվեց շնորհակալագրով: Շարունակվում են մաթեմատիկական մրցույթները, բաց դասերը, դասալսումները միամսյակի շրջանակներում:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.