News

Կրթության միջազգայնացումն օրակարգում

Educational 2015-11-20

Մեկնարկել է «Տեմպուս» ծրագրի «Պիկասա» նախագծի շրջանակում անցկացվող գիտաժողովը: «Պիկասա» նախագիծն իրականացնում է իր աշխատանքների երրորդ փաթեթը: Այս փաթեթում հատկապես շեշտադրվում են կրթական ծրագրերի միջազգայնացմանն ուղղված գործնական քայլերը:

Գիտաժողովի սկզբում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մինչ այսօր նախագծի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ: 

Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել Եվրամիության գործընկերներ Բելգիայի Լյուվեն-Լիմբուրգ համալսարանը ներկայացնող Մայքլ Յորիսը և Լոնդոնը ներկայացնող Բրիջիթ Միդլմեսը:
 
«Միջազգայնացման համար կարևոր է կապ ունենալ ազդեցիկ ղեկավարությունների հետ, պահպանել ինստիտուցիոնալ ծառայությունների հետ կապը, համատեղ աշխատել ֆակուլտետների, ամբիոնների, կրթության նախարարության և այլ կազմակերպությունների հետ»,-նշել է Մայքլ Յորիսը: 
 
«Արդյո՞ք կրթությունը կազմակերպելու համար պետք է ուրիշ տեղ մեկնել, թե՞ կարելի է կազմակերպել վիրտուալ միջազգայնացում: Ի՞նչ հեռավորություն է ենթադրում ծրագիրը: Որքա՞ն ժամանակ է հարկավոր՝  մեկ տարի՞, մեկ կիսամյա՞կ, թե՞ մի օր»,- իր հերթին հավելել է Բրիջիթ Միդլմեսը:
 
Նա մասնակիցներին նաև խորհուրդ է տվել մտածել, թե ինչպես են գտնելու հովանավորություն, կայունություն, ինչպես են կատարելագործելու նախագիծը և ազդեցություն ունենալու ոչ միայն իրենց ֆակուլտետների, այլև ողջ համալսարանի վրա:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.