News

«Ժպտացող գույներ» բարեգործական համերգ` ի նպաստ հատուկ կարիքներով երեխաների

Featured 2015-11-19

Հայ աստղերը, մասնավոր և պետական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները համախմբվել են մեկ բարի նպատակի շուրջ՝ աջակցելու «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպության՝ մանկական ուղեղային կաթված ունեցող 160 երեխայի:
Դեկտեմբերի 1-ին` ժամը 19:00-ին, «Միշտ ժպտա, ես քո ընկերն եմ» նշանաբանը կրող այս համերգը մեկ հարկի տակ է հավաքելու մեծերին և փոքրերին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ողջ հասույթը կուղղվի երեխաների վերականգնողական բուժմանը։ Այս բարի նախաձեռնությանը միացել է նաև «Dasaran» կրթական ծրագիրը։
 
Ծրագրում՝ Զարուհի Բաբայանն իր երգի ստուդիայի սաների հետ, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Հայկ Պետրոսյանը, Ջուսը, Նիկ Եգիբյանը, Ալբերտ Ղազարյանը, Էմմա Պետրոսյանը, Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաները, Թինա Քեյն իր  սաների հետ, «Ամարաս» պարային համույթը:
 
Համերգին մասնակցում են նաև փոքրիկ երգիչ-երգչուհիներ Լիդուշիկը, Նանուլը, Էլինա Չոլախյանը, Յանա Հովհաննիսյանը, Սոնա Գյուլխասյանը, Մեգի Բադիրյանը, Կարեն Օհանյանը, Միկան, Լեոնը, Կարապետ Կարապետյանը, Արման Սիմոնյանը և երեխաների շատ սիրելի ուրախ ծաղրածուներ Լոլիկն ու Բոլիկը :
 
Դուք ևս կարող եք միանալ այս բարի նախաձեռնությանը՝ գնելով տոմսեր և մասնակցելով այս ուրախ համերգային ծրագրին: Տոմսերը վաճառվում են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում:
 
Մանրամասների համար զանգահարել (098) 40 40 77 հեռախոսահամարով

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.