News

Գիտաժողով՝ նվիրված արդի հայերենի խնդիրներին

Educational 2015-11-19

Մեկնարկել է «Արդի հայերենի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Շեշտելով, որ գիտաժողովը բնույթով համազգային և ակադեմիական է, նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ գիտաժողովն ամենամյա բնույթ է կրելու.«Արդի հայերենի խնդիրները կուտակվել են տարիներով, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս… 
 
Հայերենով խոսում է 6 մլն մարդ, մինչդեռ ընդունված է, որ մենք աշխարհում 10 մլն ենք, այսինքն՝ 4 մլն հայ չի խոսում հայրերեն. սա շատ լուրջ մարտահրավեր է, որովհետև ոչ հայախոս հայը դառնում է ուծացման թիրախ»,-նշել է նախարարը:
 
Խնդիրներ առկա են նաև արևմտահայերենի պահպանման գործում, սակայն պետք է ընդունել, որ հայրենի ամենալուրջ խնդիրները Հայաստանում են: «Մենք վերջին տարիներին ականատես ենք լինում լեզվի աղավաղման դրսևորումների հենց հայրենիքում: 
 
Ակնհայտ է, որ այստեղ շատ կարևոր դերակատարում ունի դպրոցը: Մենք խնդիր ունենք դպրոցում հայերենը դարձնել գրավիչ և այս հարցի լուծումը պետք է գտնենք մասնագետների հետ միասին»,-ընդգծել է նախարարը: 
 
Գիտաժողովի կազմակերպիչներն են Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և ԵՊՀ-ն: Նախատեսված են բազմաթիվ լեզվաբանների զեկույցներ:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.