News

Պարգևատրվել են առաջնության հաղթողները

Educational 2015-11-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատվոգրեր է հանձնել Street Workout-ի (բակային սպորտ) Հայաստանի առաջնության հաղթողներին: Մրցաշարը, որին մասնակցել են մարզիկներ Երևանից, Արցախից և հանրապետության տարբեր մարզերից, կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ աջակցությամբ: Հաղթող է ճանաչվել Էդուարդ Նիկողոսյանը Երևանից:

Նախարարը, ողջունելով երիտասարդ մարզիկներին, շնորհավորել է նրանց հաջողված առաջնություն և արդյունավետ մրցաշար անցկացնելու համար և նշել.«Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կարող է նպաստել զանգվածային սպորտի տարածմանը և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը: 

Այս ծրագիրը Հայաստանում նորություն է, բայց ես նկատում եմ, որ այն մի քանի տարվա ընթացքում հասցրել է գրավել երիտասարդների ուշադրությունը: Մեր նպատակը բակային խաղերի միջոցով պատանիների ու երիտասարդների մեջ առողջ ապրելակերպ սերմանելն է, որպեսզի նրանք կոփեն իրենց մարմինը և արդյունավետ կազմակերպեն իրենց ազատ ժամանակը: 
 
Ինձ համար հաճելի է տեսնել, որ գնալով ավելի շատ երիտասարդներ, նույնիսկ աղջիկներ են զբաղվում այդ մարզաձևով»: Երիտասարդ մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին համագործակցության և սպորտաձևի նկատմամբ ուշադրության համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.