News

«Նժդեհյան ընթերցումներ» «Հերացի» ավագ դպրոցում

Educational 2015-11-18

ԵՊՀ-ի հետ ձեռք բերված համագործակցության շնորհիվ, «Հերացի» ավագ դպրոցի 60 աշակերտներ հնարավորություն ունեցան մասնակցելու «Նժդեհյան ընթերցումներ»-ին :«Նժդեհյան ընթերցումներ»-ը վարեց ԵՊՀ-ի Փիլիսոփայության ամբիոնի դասախոս, դոցենտ Արմեն Սարգսյանը: Ընթերցումներ, որոնք ոչ միայն հարգանքի տուրք են անցյալի և ներկայի ազգանվեր հայ գործիչներին, այլև ստեղծագործական խանդ են առ հայ իրականության բարեփոխում, մերօրյա մարդու և հայի առջև ծառացած խնդիրների լուծում: Ասվածի վկայությունն են Գ. Նժդեհի ստեղծագործություններին նվիրված ընթերցումները, որոնց միջոցով մերօրյա սերունդը հնարավորություն է ստանում ոչ միայն ևս մեկ քայլ կատարել հայրենաճանաչության ճանապարհին, այլև Նժդեհի գաղափարական «ծաղկաստանից » մեղվի պես դուրս բերել ինտելեկտուալ այն «նեկտարը» որը միտված է մեր բարոյահոգեբանական թերիների աշխտորոշմանն ու հաղթահարմանը:

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ «Հերացի» ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.