News

Միջոցառում՝ Վարսերի միջնակարգ դպրոցում

Educational 2013-04-29

Վարսերի միջնակարգ դպրոցում ապրիլի 25–ին տեղի ունեցավ «Նահատակաց հոգու աչեր» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Մեծ եղեռնին: Միջոցառմանը մասնակցում էին 5–րդ դասարանի աշակերտները: Դահլիճը կահավորված էր հայկական կենցաղը խորհրդանշող առարկաներով` գորգեր, կարպետներ, կարասներ, կժեր, կուլաներ, իլիկներ, սանդերք, երկանք և այլն:

Միջոցառման սկիզբն ազդարարեց աքաղաղի կանչը` որպես բարի օրվա խորհրդանիշ, որին հաջորդեց «Առավոտ լուսո» երգը: Ծաղիկներ դրեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստված փոքրիկ հուշահամալիրին, խոնարհվեցին և 1 րոպե լռությամբ հարգեցին 1500000 անմեղ  զոհերի հիշատակը:

Աշակերտներն ասմունքում էին հայրենասիրական բարձր ոգով, որին էլ հաջորդեց նույն ոգեշնչվածությամբ բեմադրված հաղթական քոչարին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ծ. Ադամյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.