News

ԱՆՄԱՀ ԵՆ ՆՐԱՆՔ , ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿԱՆՔ

Educational 2015-11-16

Այսպես էր վերնագրված 2015թ. նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի №1 միջնակարգ դպրոցում անցկացված միջոցառումը՝ նվիրված անմահ հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին։ Իր ապրած բոլոր դարերում մեր բազմաշնորհ ժողովուրդը ստիպվա՞ծ , թե՞ բախ- տավոր է եղել ծնելու ինչպես մեծանուն արվեստագետներ ու գիտնականներ, այնպես էլ քա- ջարի հերոսներ, ովքեր էլ դարձել են ազգի տոկունության, հաղթանակների ու կյանքի հարա- տևության երաշխավորները։ Այդպիսի հերոս է Թաթուլ Կրպեյանը։ 26-ամյա երիտասարդը վայրկյան իսկ չվարանեց կուրծքը գնդակին դեմ տալու՝ հանուն հայրենիքի ։ Ուսանողական նստարանից նա մեկնեց ռազմաճակատ ու թեժ մարտերից հետո, հրադադարի օրերին , նա, որ այնքան բարձր էր գնահատում ուսումը, հասցնում էր ԼՂՀ Գետաշեն գյուղի դպրոցում պատմություն դասավանդել։ Նրա սիրտը , որ մահն աչքի առաջ նետվում էր դեպի կռիվ ու հերոսացում, միաժամանակ օր -օրի լցվում էր կաթոգին սիրով դեպի բնությունը, կյանքն ու ընտանիքը, նրա միտքը , որ կռվում հաղթելու զանազան հնարներ էր մշակում, միաժամանակ սրտի զգացումները վերա- ծում էր մեղմ ու քնքուշ բանաստեղծությունների, և ձեռքը , որ չէր դողում ծանր ու մահացու զենքը գործածել՝ ընդդեմ անմարդաբարո թշնամու, սրտի ու մտքի պտուղները հանձնում էր թղթին։ Նրա մահով իր այնքան պաշտելի ժողովուրդը կորցրեց ոչ միայն մի անձնվեր ու քաջա- րի զինվորի , այլև մի տաղանդաշատ բանաստեղծի։ Միջոցառման ամբողջ ընթացքում հնչեցին Կրպեյանի ստեղծագործություններն՝ ըստ թեմաների՝ սեր, ընտանիք, հայրենիք։ Հնչեցին նրան նվիրված երգեր ու բանաստեղծություններ։ Միջոցառումն համեմվեց դպրոցի «Բագրևանդ» երգի-պարի համույթի կատարումներով։

Գեղարքունիք, գ. Զոլաքարի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.