News

Նոր մրցաշար հանրակրթական դպրոցներում

Educational 2015-11-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Երևանի ավագ դպրոցներում տանգոյի մրցաշար կազմակերպելու մասին: Ըստ Արմեն Աշոտյանի` երկու երկրների միջև համագործակցությունը մեկնարկել է համեմատաբար փոքր, բայց որոշակի գործողություններով:
«Հիմք ընդունելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները և ցանկանալով ամրապնդել համագործակցությունը Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև` հղացավ այս նախաձեռնությունը` արգենտինական բրենդերից մեկի` տանգոյի աշակերտական մրցաշարի անցկացումը Երևանի մի շարք ավագ դպրոցներում: 
 
Մրցաշարի նպատակն է հայ երիտասարդներին ծանոթացնել Արգենտինային և նրա մշակույթին, նպաստել Արգենտինայի վերաբերյալ ընդհանուր հետաքրքրությունների զարգացմանը Հայաստանի դպրոցականների շրջանում: 
 
Վստահ եմ, որ այս հաջողակ ծրագրի մեկնարկին կհետևեն նոր նախաձեռնություններ` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև»,-նշել է Արմեն Աշոտյանը: 
 
Մրցաշարի ժյուրին կազմված կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչներից: Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.