News

«Աշխարհի ցեղասպանությունները և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային երա

Educational 2015-11-12

Հոկտեմբերի 22-ին Գավառի Ս.Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում անցակացվեց «Աշխարհի ցեղասպանությունները և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքները» թեմայով բաց դաս: Դասի նպատակն էր ներկայացնել ոչ միայն աշխարհի ցեղասպանությունները, դրանց պատճառներն ու շարժառիթները, նմանություններն ու տարբերությունները, և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների կառույցները, կազմակերպություններն ու փաստաթղթերը: Խթանման փուլում աշակերտները խոսեցին «ցեղասպանություն» հասկացության մասին, թվարկեցին բառի հոմանիշները (ջարդ, կոտորած, եղեռն…): Խմբային աշխատանքի մեթոդով դասարանը բաժանվեց չորս խմբի, որոնք կրում էին ցեղասպանությունների անունները (Մեծ եղեռն, Հոլոքոստ, Ռոանդա, Սումգաիթ): Յուրաքանչյուր խումբ սլայդների օգնությամբ ներկայացնում էր նշված ցեղասպանությունները: Իմաստավորման փուլում աշակերտները ներկայացրեցին միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության այն փաստաթղթերը, որոնք առչվում են խնդրո թեմայի հետ և պաշտպանում են մարդկությանը նմանատիպ ոճրագործություններից: Մասնավորապես խոսվեց միջազգային մարդասիրական իրավունքի, կարմիր խաչի, ՄԱԿ-ի և նրա կողմից ընդունված փաստաթղթերի՝ «Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի», «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա պատժի ենթարկելու մասին» համաձայնագրի», «Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի մասին» կոնվեցիայի մասին: Դասի կշռադատման փուլում աշակերտները եկան այն եզրահանգման, որ չդատապարտված ցեղասպանությունները հանգեցնում են նորօրյա ցեղասպանությունների: Ուստի անհրաժեշտ է հիշել ու պահանջել, որ դատապարտվեն բոլոր ցեղասպանությունները, միաժամանակ ասելով՝ «ո՛չ հետագա ցեղասպանություններին»: Հասարակագիտության ուսուցչուհի՝ Լիա Գրիգորյան

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.