News

Բաց դաս Հայ եկեղեցու պատմություն առարկայից

Educational 2015-11-12

2015թ. Նոյեմբերի 11-ին Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Ն. Մանուկյանը Xհում. դասարանում անցկացրեց բաց դաս «Սրբալույս մյուռոն» խորագրով: Աշակերտները ներկայացրին շնորհաբաշխ մյուռոնի առաջացման պատմությունը, խորհուրդը, գործածությունը և նշանակությունը: Դասի ընթացքում կատարվեց խմբային աշխատանք , ցուցադրվեցին սլայդներ և մյուռոնօրհներքին նվիրված ֆիլմ: Աշակերտները հաջորդականությամբ դասավորելով իրադարձությունները, հավաքեցին խճանկարներ և արդյունքում ստացվեցին մյուռոնօրհներքի գլխավոր սրբությունները` Լուսավորչի աջը,Խաչը,Գեղարդը,բալասանն ու ձիթենու ճյուղը:Վերջում ուսուցչուհին հանձնարարեց լուծել թեմային առնչվող խաչբառ, որին մասնակցեցին նաև դասալսող ուսուցիչները: Դասը հագեցած էր աստվածաշնչյան պատմություններով և ավանդույթներով: Դասին ներկա էին ուսուցիչներ և ՔԴԿ Սևանի տարածաշրջանի պատասխանատու Հայկանուշ Գաբրիելյանը:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.