News

Ամփոփվել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթը

Educational 2015-11-12

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015 թվականի մրցանակաբաշխությունը:

Հանդիսությանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Չկա լավ ուսուցիչ` առանց արժեքի: Այսօր համաշխարհային միտումը` տեխնոլոգիական առաջընթացը, այդ թվում կրթության ոլորտում, միաժամանակ ուղեկցվում է հումանիտար հետընթացով:  

 
Եվ այստեղ շատ կարևոր է, որ դպրոցը տա ոչ միայն գիտելիք. դպրոցի առաքելությունն ավելի լայն է: Կիրթ և հմուտ մասնագետները, որոնք չունեն արժեհամակարգ, չեն զգում իրենց անցյալը, չեն պատկերացնում իրենց ներկան իրենց ազգային տեսակի մեջ, կարող են չարիք դառնալ պետության և հասարակության համար:  
 
Վառ անհատականությունները կարևորվում են ոչ միայն իրենց անհատական ուղով, այլ ունակությամբ` բարելավել ուրիշների կյանքը, առաջ տանել նաև հասարակությանը: Այս հարցում Մայր Աթոռի գոյությունն այն անկյունաքարերից մեկն է, որի վրա խարսխված է հայկական դպրոցի ազգային լինելու հանգամանքը»,- նշել է նախարարը` շնորհավորելով մրցանակի արժանացած բոլոր ուսուցիչներին: 
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և անձամբ Վեհափառին կրթության ոլորտի և հատկապես ազգային դպրոցի նկատմամբ ամենօրյա ուշադրության և օրհնության համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.