News

Բաց դաս՝ Սպիտակի թիվ 2 դպրոցում

Educational 2013-04-27

Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի IX «ա» դասարանում հայոց պատմություն առարկայից ուսուցչուհի Աննա Թովմասյանը անցկացրեց դաս-միջոցառում «Եղեռն 98» խորագրով: Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրեցին 1915 թ-ի ապրիլի 24-ի երիտթուրքերի կազմակերպած ոճրագործությունը, Սալոնիկի համագումարը, և այն ծանր միջոցները որոնցով բնաջնջում էին հայ ժողովրդին:

Տեսանյութի միջոցով աշակերտները ներկայացրեցին դրվագներ 1915 թվականի ապրիլի 24-ի դեպքերից, որի ժամանակ նախապես պատրաստած բուրգի մեջից թափվեց 1.5 մլն. կարմիր, կապույտ և դեղին թղթե կտորներ, գույներից յուրաքանչյուրը մենկաբանվեց աշակերտների կողմից: Կարմիրը՝ զոհվածների արյունն էր, կապույտը՝ երկինքը, որի լույսից զրկվեցին նրանք, իսկ դեղինը՝ ձևավորված ու չծնված մանկան կորուստը: Բուրգը խորհրդանշում էր երկնային թագավորությունը, որտեղ են 1.5 մլն.  Զոհերը, իսկ բուրգի դռները փակող 4 կարմիր թելերը խորհրդանշում են աշխարհի 4 կողմում սփռված հայությանը:

Ներկայացվեց նաև ցեղասպանության հետևանքները, ցեղասպանությունը ճանաչած երկրները և ցեղասպանության 98-րդ խաչմերուկում ձեռք բերած նվաճումները աշխարհի մի շարք երկրներից:

Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրեցին նաև թուրք իշխանությունների ներկայիս դիրքորոշումը հայոց ցեղասպանության վերաբերյալ և նախագահ Աբդուլլահ Գյուլի մերժողական դիրքորոշումը: Միջոցառումն ավարտվեց Թուրքիայի խորհրդանիշ հանդիսացող դրոշի այրումով, և սպասելիքով, որ  ցեղասպանության հարյուրամյա տարելիցին քաղաքակիրթ գտնվելով այս երկիրը կնդունի իր նախնիների սխալը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.