News

Հայոց լեզվի և հայ գրականության հնգօրյակ

Educational 2015-11-10

2015 թ. հոկտեմբերի 5-9-ը ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցում տեղի ունեցավ հայոց լեզվի և հայ գրականության մասնախմբի հնգօրյակը: Հնգօրյակի նպատակն էր զարգացնել և խթանել սովորողների սերն ու հարգանքը հայոց լեզվի և հայ գրականության, մեր հոգևոր արժեքների հանդեպ, նպաստել նրանց հայրենասիրական դաստիարակությանը: Հնգօրյակի աշխատանքները համակարգում էր մասնախմբի ղեկավար Լ. Միրիբյանը: Հնգօրյակը բացվեց ուսուցչական բարեմաղթանքներով, անցկացվեցիննորագույն ինտերակտիվ մեթոդներով ուսուցողական բաց դասեր մասնախմբի բոլոր ուսուցիչների կողմից: Լ. Հակոբյանի «Հովհ. Թումանյանը և համաշխարհային գրականությունը» և Ն. Նարինյանի «Ն. Զարյան, «Երկու հանճարեղ գլուխ»» դասերը նվիրված էին Թարգմանչաց տոնին: Ա. Խառատյանը ներկայացրեց զեկույց ««Շարադրություն» թեմայի ուսուցումը ավագ դպրոցում» թեմայով, որին ներկա էին հումանիտար 2 մասնախմբերի ուսուցիչները: Այցելելով Քանաքեռ-Զեյթուն վարչ. տարածքի կենտրոնացված գրադարանային համալիր՝ դպրոցի աշակերտները և ուսուցիչները ակտիվորեն մասնակցեցին գրադարանի կողմից կազմակերպված «Վահան Տերյան» գրական-երաժշտական ցերեկույթին: Աշակերտները հնգօրյակի ընթացքում այցելեցին նաև Հ. Թումանյանի թանգարան, Կոմիտասի անվան Պանթեոն, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Դպրոցում ուսուցիչները և աշակերտները հանդիպեցին գեոֆիզիկ Արծվի Ալեքսանյանի հետ:

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ «Հերացի» ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.