News

Ասմունքի 9-րդ մրցույթ-փառատոն

Educational 2015-11-10

Ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոնին Հովտաշատի միջնակարգ դպրոցը միշտ էլ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել: ՈՒնեցել ենք մրցանակային տեղեր թե´ դպրոցական, թե´ տարածքային, թե´ մարզային փուլերում: Այս տարի մրցույթը նվիրված էր Գևորգ Էմինին և Վահագն Դավթյանին: 6-12-րդ դասարանի աշակերտները գրեթե երկու շաբաթում անգիր սովորեցին Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի պոեզիայի ամենալավագույն պատառները: Մրցույթի դպրոցական փուլը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին դպրոցի գրադարանում: Ժյուրին հիացած լսում էր մասնակից բոլոր աշակերտներին և ինքն էլ հայտնաբերում նորանոր բանաստեղծություններ: Դպրոցական փուլը հաղթահարեցին 9-րդ դասարանի աշակերտուհի Ղազարյան Աշխենը և 7-րդ <<բ>> դասարանի աշակերտուհի Ավետիսյան Ջուլիանան: Իրոք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի այս ծրագիրը ծառայում է իր նպատակին` սովորողների շրջանում հետաքրքրություն առաջացնելով շփվելու հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործություններին: Մարզային փուլում մրցանակային տեղ կունենանք թե ոչ, այդքան էլ էական չէ: Կարևորը այն ստեղծագործական մթնոլորտն էր, որով անցավ փառատոնին մասնակցող խումբը: Հովտաշատի միջնակարգ դպրոցի ԱՇԽ-ի նախագահ:

Արարատ, գ. Հովտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.