News

<<Հայը պիտի դավանի հոգու առաջնությունը նյութի նկատմամբ>> Գ. Նժդեհ:

Educational 2015-11-10

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցն ուսումնական պրոցեսում կարևորում է ոչ միայն սովորողների մտավոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների զարգացումը, այլև հոգևոր ներդաշնակությունը: Դպրոցում երբեք <<անգործ>> չի մնում <<Հարցեր քահանային>> արկղը, ուր հավաքվում են ամենատարբեր հարցեր` կապված Աստծո գոյության, հավատքի, չարի ու բարու, աստվածաշնչյան պատվիրանների, հոգևոր այլ արժեքների հետ: Յուրաքանչյուր ամիս` նախապես պայմանավորված օրը, Շիրակի թեմի սպասավոր տեր Փավստոս քահանան ծանոթանում է հարցերին, հանդիպում աշակերտների, մանկավարժների ու ծնողների հետ, պատասխանում ընտրված հարցերին: Հերթական հանդիպումն այսօր էր: Այն անցավ հետաքրքիր քննարկումների բուռն մթնոլորտում: Բավարարված էին երկուստեք: Ինչպես հավաստում են ներկաները, նման հանդիպումները արդյունավետ են և ուսանելի:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.