News

Մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան փառատոնը

Featured 2015-11-09

Օրերս մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը, որը եզրափակվելու է նոյեմբերի 11-ին: Փառատոնն այս տարի նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կինոփառատոնի 7 անվանակարգին այս տարի ավելացել է ևս մեկը` «Ապագա առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որի շրջանակում ներկայացվելու են հայ և այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր: 
 
Փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ), Գեղարքունիքում (Գավառ) և Տավուշում (Դիլիջան): 
 
Շարունակելով համագործակցությունը ԼՂՀ մշակույթի նախարարության հետ` այս տարի ևս փառատոնին հաջորդող 40 օրվա ընթացքում կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ Արցախի բոլոր շրջաններում:
 
Փառատոնը, լինելով միջազգային հարթակ և ընդլայնելով իրականցվող ծրագրերը, այս տարի առաջին անգամ կինոդիտումներ կկազմակերպի նաև Ջավախքում։ Նպատակը Հայաստան-Ջավախք մշակութային համագործակցությունը խորացնելը և հետագայում ընդլայնելն է:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.