News

<<Բերքի տոն>>

Educational 2015-11-09

Այս շաբաթ Արևշատի միջն . դպրոցը մեծ շուքով պատրաստվել էր <<Բերքի տոն>> միջոցառմանը: Ծնողների, հյուրերի ներկայությունը նոր լիցքեր հաղորդեցին աշակերտներին: Դպրոցի բակում արևի շողերի ներքո շողշողում էին տարատեսակ զարդարված մրգեր և բանջարեղեններ, որոնք կարծես բեմ էին բարձրացել այդ օրվա համար: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց իր մրգահանդես բռնած սեղանը: Մեկիկ - մեկիկ գովաբանեցին մեկ միրգ և բանջարեղեն-դերակատարները, ընդգծելով նրանց օգտակարությունն ու հատկապես բուժիչ հատկությունները: Նրանց բանաստեղծությունները անհագ, նորովի տեղեկատվություններ էին, բոլորի համար: Հատկապես հաճելի էր լսել և տեսնել մրգերի և բանջարեղենների <<Կոխ կռիվը>>: Կազմակերպվեցին մրցույթներ՝ <<Լավագույն ձևավորված սեղան>>, <<լավագույն ասմունքող>> և <<լավագույն աղցան պատրաստող>> դասարան: Մրցույթը տարրական , հիմնական և ավագ դպրոցների միջև էր, այն առավել մրցունակություն էր հաղորդել միջոցառմանը, որը ոգևորել էր նաև ծնողներին : ՄԿԱ գծով փոխտնօրենը իր շուքն է հաղորդել միջոցառման կայացմանը: Հաղթողները տնօրեն Սուսաննա Դավթյանի կողմից՝ տողանի ընթացքում պարգևատրվեցին պատվոգրերով:

Արարատ, գ. Արևշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.