News

Կրթական համագործակցությունն ընդլայնվում է

Educational 2015-11-09

ԵՊՀ պատվիրակությունը մեկնել է Լիբանան տեղի հայ համայնքին ծանոթանալու, լիբանանահայ կառույցների հետ համագործակցություն հաստատելու, փոխգործակցության նոր ուղղություններ գտնելու, հայ աշակերտներին հայրենիքում կրթություն ստանալու հնարավորությունների մասին պատմելու նպատակով:
Պատվիրակության կազմում, որը ղեկավարում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ընդգրկված են ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ինստիտուտի աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ:
 
Այցի օրակարգում մեծ տեղ է հատկացված տեղական լրատվամիջոցների հետ աշխատանքին: Պատվիրակության անդամներն արդեն հյուրընկալվել են «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի խմբագրություններում, «Վանա ձայն» ռադիոկայանում և բարձրացրել այնպիսի հիմնախնդիրներ, որոնք հրատապ են թե՛ Հայաստանի, թե՛ լիբանանահայ համայնքի համար:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.