News

Շամբի միջնակարգ դպրոցում 23.10.2015թ.-ին կայացավ բաց դաս:

Educational 2015-11-06

Շամբի միջնակարգ դպրոցում 23.10.2015թ.-ին կայացավ բաց դաս նվիրված ազգերի ցեղասպանություններին` եղեռն,սեյֆո, հոլոքոստ,մեգալի,ռուանդա,. մշակութային ցեղասպանություն,սպիտակ ջարդ:Մասնակցում էին 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտները,դասը վարում էր պատմության ուսուցչուհի Հ. Հայրապետյանը: Դասը հաջողված էր, աշակերտներն էին պատրաստել ցուցադրումները, ներկայացվեց փոքրիկ բեմականացում երիտթուրք պարագլուխների 1915թ. –ի ապրիլի 11-ի կուսակցական ժողովից: Ներկայացրեցին ազգերի կոտորածների պատմությունները,դեմ էին բոլոր տեսակի ցեղասպանություններին, նշեցին որ դրանք չէին կրկնվի, եթե ժամանակին քննադատվեին և դատապարտվեին: Հնչեցին <<Արյունները կհոսեին...>>երգը, ցուցադրվեց <<Երկիր քո ցավը>> տեսահոլովակը:Միաձայն <<Ո՛չ>> ասվեց բոլոր տեսակի ցեղասպանություններին:

Սյունիք, գ. Շամբի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.