News

15-ամյա պատանին մարդանման ռոբոտ է ստեղծել

Featured 2015-11-06

15-ամյա Դիմիտրիս Հացիսն աշխարհում ամենաերիտասարդ մարդն է, որը ստեղծել է մարդանման ռոբոտ: Հույն պատանին ռոբոտն ստեղծել է 3D տպիչի օգնությամբ:
Նա 1.400 ժամ է ծախսել նախագիծը կազմելու, փորձարկումներ անելու և ռոբոտին մաս առ մաս տպելուև հետո հավաքելու վրա:
 
Մոտ 1 տարվա ընթացքում Դիմիտրիսը 475 դետալ է տպել` օգտագործելով 1 կմ պլաստիկ: Այս աշխատանքի արդյունքը Թրուֆի անունով հումանոիդ ռոբոտն է:
 
1.85 մ հասակով ռոբոտը կարողանում է ազատորեն շարժել աչքերը, գլուխը, ձեռքերը, անթերի խոսում է անգլերեն, կրկնօրինակում մարդու շարժումները:
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.