News

«Եթե բոլորը…» ֆիլմը՝ Պեկինում ստացել է մրցանակ

Educational 2013-04-27

Ապրիլի 16-23-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվել է «Երկնային տաճարի պարգևներ» կինոփառատոնը: Մրցութային ծրագրում հայկական «Եթե բոլորը…» ֆիլմն արժանացել է երկու մրցանակի:

Ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակը շնորհվել է Վահագն Հայրապետյանին և «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին:

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Եթե բոլորը.. » ֆլիմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը:

Նշենք նաև, որ Պեկինի միջազգային փառատոնը ասիական տարածաշրջանի ամենհայտնի փառատոնն է: Այս տարի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում ընդհանուր առմամբ, ընտրվել էր 15 ֆիլմ: Փառատոնի ժյուրին գլխավորում էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:

Աղբյուր՝ www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.