News

Կամավորությունը՝ ուսանողական քննարկման առարկա

Educational 2015-11-06

ԵՊՀ-ն ընդունել է եվրոպացի երիտասարդների, որոնք Հայաստանում են հավաքվել՝ քննարկելու երիտասարդների, մասնավորապես ուսանողների շրջանում մեծապես կարևորվող կամավորության թեման:

«Նախաձեռնությունը ֆինանսավորում է «Erasmus+» ծրագիրը, որի նպատակներից մեկն աշխարհում եվրոպական արժեքների տարածումն է: Այս արժեքներից է նաև կամավորությունը, որն աշխարհում ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում: 

 
Այս երիտասարդներն այստեղ են` միմյանց ներկայացնելու իրենց փորձը»,- նշել է «Ռեսփեքթ ինթերնեյշընըլ-ուեսթ իսթ բրիդջիս» հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Հայրապետյանը:
 
Ծրագրի կազմակերպիչները ներկայացրել են, թե այսօր ինչպիսի վերաբերմունք կա մեր երկրում կամավորության ու կամավորական աշխատանքի նկատմամբ: 
 
Հյուրերն էլ իրենց հերթին պատմել են, թե այս օրերին ինչ բացահայտումներ են արել իրենց հասակակիցների մասին:
 
Նրանք նշել, որ թեև իրենց հիացրել են Հայաստանն ու հայերը, տեղացի երիտասարդների շրջանում, սակայն, կամավորությունն այնքան էլ մեծ պահանջարկ չունի:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.