News

Հայի պայքարող ոգին

Educational 2015-11-05

Հերթական միջոցառումը տեղի ունեցավ Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում: Միջոցառումը նվիրված էր Մուսա լեռան վրա հայերի հերոսական ինքնապաշտպանության 100 ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի լավագույն ուսուցչուհի Բելլա Սարգսյանը: Միջոցառման ընթացքում հակիրճ ներկայացված էր ինքնապաշտպանության կազմակերպումը, ընթացքն ու հաղթական ավարտը: Այս հերոսամարտը հայերի աննկուն ոգու ևս մեկ ապացույցն էր: Այդ մասին Անատոլ Ֆրանսն գրել է . -<<Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի>>: Միջոցառման ժամանակ հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, որոնց ներքո մասնակիցները պար էին բեմադրել: Ավարտին մատուցվեց ավանդական հարիսան:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.