News

Հակակոռուպցիոն ծրագրերն ուշադրության կենտրոնում

Educational 2015-11-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչների հետ:
Հասարակական կազմակերպությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը:
 
Արմեն Աշոտյանը նշել է, որ ԿԳ նախարարությունը միշտ արդյունավետ համագործակցել է հանրային հատվածի հետ, և կշարունակի աշխատել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն կրթության ոլորտի բարելավմանը:
 
Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրության նպատակն է վերհանել և գնահատել Հայաստանի հանրակրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը:
 
Նշվել է, որ ծրագրի ընդհանուր տևողությունը 12 ամիս է: Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիմնական ուղղություններն են` ներառական կրթությունը, դասավանդման որակը, դասագրքերի մշակումը և տպագրությունը:
 
Գնահատումը կիրականացվի համապատասխան մեթոդաբանությամբ, որն իր մեջ ներառում է հարցազրույցներ ոլորտի շահառուների հետ, փաստաթղթերի և օրենսդրության վերլուծություն և այլն:
 
Ուսումնասիրության համար ընտրվել են հանրապետության 8 դպրոց, 4-ը Երևանում, 4-ը մարզերում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.