News

ԵԽ-ի հետ համագործակցությունն օրակարգում

Educational 2015-11-04

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Նախարարը կարևորել է կրթության և գիտության ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով համատեղ իրականացվող մի շարք նախագծերի, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրին: 
 
Արմեն Աշոտյանը նշել է, որ բուհերում կոռուպցիոն երևույթները հնարավոր չէ միանգամից վերացնել, սական Եվրոպայի խորհրդի հետ հաջող համագործակցության արդյունքում արդեն տեսանելի են շոշափելի արդյունքներ: 
 
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարությանն արդյունավետ համագործակցության համար` անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների ծրագրին: 
 
Նա կարևորել է, որ բարձրագույն կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրի իրականացման նախաձեռնողը եղել է ԿԳ նախարարոթյունը` տեղեկացնելով, որ ծրագրի արդյունքների ներկայացման համար մոտ ապագայում բուհերի ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կանցկացվի համապատասխան սեմինար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.