News

ՈՒՐԻՇԻ ՎԻՇՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Educational 2015-11-04

Խորին ցավով լսեցինք Եգիպտոս - Սանկտ Պետերբուրգ ուղևորվող A321 ինքնաթիռի կործանման մասին: Վիշտը համատարած էր, որովհետև մարդ էր զոհվել, մարդիկ, որ ունեին երազանքներ, նպատակներ, ծրագրեր, կյանքի հետ կապված էին հազարավոր թելերով և գնում էին դրանց հետևից ու դրանք իրագործելու: Ամեն ինչ մնաց կիսատ ... Խոր ակոս գծվեց նրանց հարազատների սրտերում... Ցավակցում ենք մեր բարեկամ ռուս ժողովրդին, մեր աղոթքն ենք միացնում առ Աստված առաքված միասնական աղոթքին: Մեր վառած մոմերը Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ որպես լույս թող իջնեն զոհերի շիրիմներին: <<Մենք` Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներս ու մանկավարժներս, գիտենք` ուրիշի վիշտ չի լինում այս փոքր մոլորակի վրա: Սգում ենք զոհվածների մահը, կիսում նրանց հարազատների վիշտը>> - այսպիսի տողեր թողեցինք հյուպատոսարանի գրառումների մատյանում: Խունկ ու աղոթք զոհվածների հիշատակին...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.