News

Անապահով ուսանողների ուսման վճարները կփոխհատուցվեն

Educational 2015-11-03

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկացման՝ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին:

Ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում 2-րդ և բարձր կուրսերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվում է՝

բակալավրի կրթական աստիճանի և ինտեգրացված ծրագրի համար 40 % (ՄՈԳ),
մագիստրոսի կրթական աստիճանի համար 50 % (ՄՈԳ):
 
Առաջին կուրսի ուսանողների համար`
 
բակալավրի կրթական աստիճանում և ինտեգրացված ծրագրով 15 միավոր
մագիստրոսի կրթական աստիճանում նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը 41 % (ՄՈԳ):
 
Սահմանված ՄՈԳ-երի առկայության պայմաններում սոցիալական անապահովության սանդղակում ընդգրկված ուսանողները, որոնք սահմանված ժամկետում ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, պետության կողմից ենթակա են ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման (50-100 տոկոսի չափով):
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.