News

Բաց դասեր գրականություն, հայոց լեզու և մայրենի առարկաներից Գյումրու N7 դպրոցում

Educational 2015-11-03

<<Գյումրու N 7հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում հոկտեմբեր ամսին տեղի ունեցան մի քանի բաց դասեր գրականություն, մհայոց լեզու և մայրենի առարկաներից: Vգ դասարանում մայրենի առարկայից /ուսուցչուհի Ք. Հարոյան/ քննարկում են <<Մուրացկանը և հարուստը>>հեքիաթը: Ուսուցչուհին փորձեց համագործակցային մեթոդներով հեքիաթի գաղափարական բովանդակությունը: Կատարվեցին տեքստային և բառային բազմաբնույթ աշխատանքներ, նաև ծավալվեց աակտիվ զրույց երեխաների մեջ <<Եթե ես հարուստ լինեի>> թեմայով: Դասասենյակը կահավորված էր հարուստ դիդակտիկ պարագաներով, աշակերտների կատարած նկարազարդումներով: VIIIբ դասարանում գրականություն առարկայից /ուսուցչուհի Ա. Մանուկյան / բաց դասի թեման էր Պետրոս Դուրյանի <<Լճակը>> : Դասարանը կահավորված էր նկարներով, ասոիյթներով, բաանաստեղծի դիմանկարներով, քարտեզով: Աշակերտները մանրամասնորեն ներկայացրին բանաստեղծի կենսագրությունը, իրենց սրտի խոսքը հղեցին բանաստեղծին նամակի տեսքով: Ներկայացրին բանաստեղծության արտահայտչամիջոցները, արևմտահայ բառերի և քերականական ձևերի գրական համարժեքները, արտասանեցին իրենց դուր եկած բանաստեղծություններից հատվածներ: ՈՒսուցչուհին փոքրիկ դասախոսությամբ ներկայացրեց Պ. Դուրյանի ստեղծագործությունը, որից հետո տեքստի վրա կատարվեցին իմաստի ընկալման յուրացմանը նպաստող աշխատանքներ /քառաբաժան մեթոդ, խաչբառ և այլն/: Դասը հագեցած էր հեղինակների մասին բազմաբնույթ տեղեկատվությամբ, ասույթներով: Աշակերտներն իրենց ուժերով կազմեցին բանաստեղծի տոհմածառը: Դասն ամփոփեց ուսուցչուհին իր չափածո խոսքով` ուղղված Պ. Դուրյանին: Vա դասարանումմայրենի առարկայից /ուսուցչուհի Ա. Անտոնյան/ հետաքրքիր դաս էր Լեոնարդո դա Վինչիի <<Կարապը>> թեմայով: Դասն աչքի ընկավ հեղինակի մասին բազմաբնույթ տեղեկություններով : Աշակերտները իմացան, որ Լեոնարդո դա Վինչին բացի նկարիչ և գրող լինելուց նաև բազմաթիվ գյուտերի հեղինակ է, ինչպիսիք են ` ճոճաթոռը, անկարգելը, ուղղաթիռը, ջրասուզակի զգեստը, ռեզինե ձեռնոցները, մեխանիկական ժամացույցը և այլն: Աշակերտները ներկայացրին տեղեկություններ կարապի մասին, խաչբառ և ակրոստիքոս կազմեցին: Չայկովսկու <<Կարապի լիճը>> բալետի երաժշտության հնչյունների ներքո անգիր արտասանեցին <<Կարապը>> զրույցը: Մեկնաբանվեց <<կարապի երգը>> շրջասույթը: Բացատրվեցին երկհնչյունների կազմությունն ու ուղղագրությունը` ելնելով տեքստից և հարստացրին երկհնչյունների ուղղագրության վերաբերյալ բառաշարքերը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 7 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.