News

Շարունակվում են մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպումները

Educational 2015-10-31

Մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպում-դասախոսությունների շրջանակներում ԵՊՀ դասախոսները հանդիպել են Գորիսի համար 4 ավագ դպրոցի, Եղեգնաձորի ավագ դպրոցի, Վարդենիկի կրթահամալիրի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտների հետ:

Հանդիպում-դասախոսությունների նպատակն է ավելի ընդգրկուն գիտելիքներ հաղորդել աշակերտներին՝ առավել դյուրին դարձնելով մասնագիտության ընտրության հարցը: 

 
Այցերի շրջանակում դասախոսները ներկայացրել են նախապես առաջարկված թեմատիկ և ակնարկային դասախոսություններ, ինչպես նաև պատասխանել աշակերտներին հուզող հարցերին: 
 
Հանդիպումներն արդյունավետ են անցել ոչ միայն աշակերտների, այլև մանկավարժների համար, որոնք ԵՊՀ մասնագետներից ստացել են մեթոդական խորհուրդներ:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.