News

Կայացել է «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Educational 2015-10-30

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը: Ամփոփիչ կոնֆերանսին ներկա էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ծրագրում ընդգրկված բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ և այլք:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարարը նկատել է՝ շնորհիվ «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի հայաստանյան մի շարք բուհերի հնարավորություն է ընձեռվում առավել տեղեկացված լինել իրենց շրջանավարտների զբաղվածության, առկա խնդիրների ու մասնագիտական բացթողումների մասին:
 
Ըստ տիկին Հարությունյանի՝ իտալական փորձը Հայաստանում կիրառելը ողջունելի է և նույնքան նպատակային: Բոլոր զեկուցողներն էլ միաբերան փաստել են, որ իտալական այս փայլուն գաղափարն օր առաջ հասնելու է իր վերջնական արդյունքին՝ օգտակար լինելով այն շրջանավարտներին, ովքեր չունեն աշխատանք, բայց ունեն մեծ ներուժ:
 
Մասնակից բուհերի ռեկտորները համոզված են, որ կարող են հետագայում իրենց կրթական ծրագրերն այնպես կազմել, որ բուհն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հարցում նոր խնդիրներ առաջ չգան, և ուսանողներն այլևս չմեղադրեն կրթական հաստատություններին:
 
«Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի եզրափակիչ կոնֆերանսի բուն զեկուցումները ներկայացվել են կլոր սեղան-քննարկման ընթացքում: Ե՛վ իտալացի, և՛ հայաստանյան կրթական ոլորտի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են ծրագրի նպատակայնությունն ու անցկացրին բաց քննարկում:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.