News

Բաց դաս՝ Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում

Educational 2013-04-26

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի 10-րդ հումանիտար հոսքի աշակերտները հետաքրքիր ձևով էին նախապատրաստվել բաց դասին: Դասի նյութը Մուրացանի գյուղագրական երկերն էին` «Խորհրդավոր միանձնուհի», «Առաքյալը», «Նոյի ագռավը»: Նրանք որոշել էին անցնել «Առաքյալը» վիպակի հերոս Կամսարյանի ճանապարհով` տեսնելու, թե ինչ է փոխվել Մուրացանի նկարագրած Չիբուխլուում` այժմյան Ծովագյուղում:

Աշակերտները եղան գյուղի մանկապարտեզում, դպրոցում, գյուղապետարանում, շրջեցին գյուղի փողոցներով, զրուցեցին մարդկանց հետ, ծաղիկներ դրեցին Մուրացանի արձանին:

Նրանց պատրաստած տեսանյութը ոչ միայն ներկայացրեց գյուղը, այլև բացահայտեց այսօրվա հայ գյուղի հիմնախնդիրները, որոնցից շատերը կային նաև «Առաքյալ»-ում և «Նոյի ագռավ»-ում:

Հետաքրքիր էին նաև աշակերտների պատրաստած բուկլետները: Պետրոս Կամսարյանի, քույր Աննայի գյուղափրկիչ ծրագրերը ներկայացրել  էին մեր ժամանակների «առաքյալների» նախընտրական ծրագրերի տեսքով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.