News

Թենիսի առաջնություն Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում

Educational 2015-10-29

Օրերս Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճում կազմակերպվել էր սեղանի թենիսի ներդպրոցական առաջնություն, որին մասնակցում էին 9-12-րդ դասարանների պատանի թենիսիստները:
Թեժ պայքարում մրցանակակիրներ դարձան Լևոն Թադևոսյանը, Գագիկ Հայրապետյանը, Էրիկ Բարսեղյանը՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները: 
 
Բարձրակարգ տեխնիկա ցուցաբերեցին Արթուր Հովսեփյանը, Դերենիկ Գրիգորյանը, Գարիկ Հովհաննիսյանը, Դավիթ Միանսյանը: Հաղթողներին և ակտիվ մասնակցություն ցուցաբերածներին պատվոգրեր և մրցանակներ հանձնեցին դպրոցի տնօրեն Լ.Մկրտչյանը և Ն.Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Վ. Նիկողոսյանը: 
 
Միջոցառման ընդմիջումներն իրենց երգերով զարդարեցին դպրոցի աշակերտներ Տիգրան Զաքարյանը, Շուշան Բադալյանը, Օլգա Գասպարյանը և Սվետլանա Աբրահամյանը: Միջոցառումը մեծ բավականություն պատճառեց հանդիսատեսին և մասնակիցներին: 
 
Հաղթողներին շնորհավորեցին Ֆրանսիայից ժամանած Կարենը, Ռեմին և Լյուդվիգը, որոնք թեև տարբեր ազգությունից էին, տարբեր մշակույթի կրողներ, բայց համախմբվել էին շատ լուրջ ու մեծ գաղափարի շուրջ՝ պահպանել բնությունը, էկոլոգիան և առողջ լինել: Նրանք եկել էին Հայաստան էլեկտրական մարտկոցով  աշխատող «Տուկ-տուկ» անունը  կրող մեքենայով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.