News

ՀՀ կրթական ոլորտի ներկա և ապագա զարգացումների ընթացքը

Educational 2015-10-29

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության լարտվական բաժնի փոխանցման՝ ներկայացվել են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները:
«Նախորդ անգամ ներկայացվել է ուսանողության կարծիքը բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Հաշվի առնելով, որ ուսանողը ՀՀ քաղաքացի է՝ իր լիարժեք իրավունքներով ու ազատություններով, իրականացրել ենք նաև հետազոտություն՝ պարզելու նրանց հասարակական-քաղաքական գերակայությունները, վարքի առանձնահատկությունները և ընկալումները՝ երկրում ընթացող քաղաքական և քաղաքացիական գործընթացների վերաբերյալ»,- նշել է Ա. Աշոտյանը:
 
Նախարարը հավելել է նաև, որ ստացված արդյունքները բավական ուշագրավ են:   Համաձայն նախարարի տեղեկացման՝ կատարված հետազոտությունը թույլ է տալիս հասկանալու Հայաստանի ներկա և ապագա զարգացումների ընթացքը: Ա. Աշոտյանի խոսքով, օրինակ՝ բավական հետաքրքիր է, որ իբրև երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրը՝ կոռուպցիան, մատնանշել է   հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսը, մինչդեռ այդ մասին հրապարակավ ավելի շատ է խոսվում:
 
Ուսանողների 58.8%-ը համաձայն է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը կարծում է, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառն անարդարությունն է, իսկ 12.1%-ը՝ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է:
 
Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հետազոտության ընդհանուր համակցությունն էր՝ Երևանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, հարցվել է 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.