News

Ոսկե Աշուն

Educational 2015-10-28

Օրերս Հաղարծինի միջնակարգ դպրոցում կայացավ ավանդական <<Ոսկե աշուն>> միջոցառումը, որին մասնակցում էին 1 -5-րդ դասարանների աշակերտները: Այս անգամ միջոցառումն ուներ փոքր –ինչ այլ ուղղվածություն: Թեման բնության պահպանությունն էր: Փոքրիկ ներկայացման ընթացքում երեխաները ցուցադրեցին բնության պահպանությանն առնչվող արդի հիմնախնդիրները՝ ծառահատում, գետերի աղտոտվածություն, աղբի վերամշակում, էլեկտրաէներգիայի խնայողություն: Երեխաները հանդես եկան կտրված ծառերի կերպարով՝ ներկայացնելով ծառերի բողոքը: Հաշվի առնելով Գերմանիայի Ռեգենի մարզում սկիզբ առած բնապահպանական ծրագրի շարունակական հանգամանքը, միջոցառման մի մասը երեխաները ներկայացրեցին գերմաներենով: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Գերմանիայում իրականացված բնապահպանական ծրագրին մասնակցած Տավուշի փոխմարզպետ պարոն Լ. Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի կրթության , սպորտի և երիտասարդության վարչության պետ պարոն Կ. Նազարյանը , GIZ –ի խորհրդատու փորձագետ Մ. Սարգսյանը, << Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն>> ՀԿ-ի նախագահ Հ. Ղահրամանյանը, Այգեհովիտի և Սևքարի մանկապարտեզների տնօրեններ Համեստ Աղբալըանը, Արևիկ Մայիլյանը, Աղավնավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Վարդուշ Ներսիսյանը :

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.