News

ԵՊՀ-ն ընդունել է առաջատար բուհերի ներկայացուցիչների

Educational 2015-10-28

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում ԵՊՀ են այցելել Եվրասիական տարածաշրջանի առաջատար բուհերի մի շարք ներկայացուցիչներ:
Հյուրերին ընդունել են ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ռուբեն Մարկոսյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը:
 
Պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ողջունել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին, հակիրճ ներկայացրել ԵՊՀ պատմությունը, կառուցվածքը, ուսումնագիտական գործընթացները, ինչպես նաև արդրադարձել համալսարանի՝ արտասահմանյան բուհերի հետ միջազգային համագործակցությանը:
 
Անատոլի Տորկունովը Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակի առիթով ԵՊՀ ղեկավարությանն է հանձնել հուշամեդալ և մոսկովյան արևելագիտության վերաբերյալ գիրք, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: 
 
Անատոլի Տորկունովը ԵՊՀ ղեկավարությանը փոխանցել է նաև ԵՏՄ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի հռչակագիրը և նշել, որ փաստաթղթին ծանոթանալուց և կառույցի ստեղծման ու հիմնադրման վերաբերյալ քննարկումներից հետո այն կստորագրվի:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.