News

<<Սիրելու համար նախ ճանաչենք>>

Educational 2015-10-27

Շարունակվում են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի բացօթյա դասերը՝ <<Սիրելու համար նախ ճանաչենք>> խորագրով ։ Շաբաթ՝ 24 հոկտեմբերի, Ջաջուռում՝ Մինաս Ավետիսյանի թանգարանում էինք: Նոր աշխարհ էր բացվել աշակերտներիս համար՝ գույների ու ճակատագրի անսովոր հակադրամիասնությամբ: Մեծ նկարչի կյանքն ու ստեղծագործությունները հետաքրքրություն առաջացրին մեր մեջ, և հարցերը հաջորդեցին միմյանց, փորձեցինք նաև դատողություններ անել մի քանի գործերի շուրջ: Ապա այցելեցինք Հացիկ գյուղի «Ծակ քար» կոչվող պատմամշակութային հուշարձան, որի մոտ էլ իմացանք «ծակ քարերի» խորհուրդը, քարապաշտության և նրա դրսևորումների, ուխտատեղիներ այցելելու նպատակների և հավատալիքների մասին: Շարունակում ենք ճանաչել մեր անզուգական բնաշխարհը։ Ճանաչել ու սիրել, սիրել անմնացորդ, սիրել այնպես ու այնքան, որ ոչ մի թիզ ու ոչ մի քայլ չընկրկենք։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.