News

Հայ ուսանողները՝ միջազգային օլիմպիադայի մասնակից

Educational 2015-10-27

Երևանի պետական համալսարանի ուսանողները մասնակցում են “ACM-ICPC”» ծրագրավորման միջազգային օլիմպիադային, որի նախաձեռնողը ԱՄՆ-ն է:

Մրցույթը նախ տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակով: Հայաստանն ընդգրկված է հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի մեջ՝ ՌԴ-ի, Հարավային Կովկասի և հետխորհրդային մի շարք երկրների հետ: 

Հայաստանում հյուրընկալող կողմը ԵՊՀ-ն է, մասնավորապես՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Հոկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում անց է կացվել մրցույթի քառորդ եզրափակիչ փուլը, որտեղ իրենց ուժերն են չափել հայաստանյան 4 խոշոր բուհի 24 թիմ:
 
ԵՊՀ-ն ներկայացել է 5 թիմով, Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 7 թիմով,  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ 5 թիմով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 2 թիմով: Ապագա ծրագրավորողներին առաջադրված է եղել 12 խնդիր, որոնցից 9-ը ճիշտ լուծելով, լավագույն արդյունքն ապահովել է ԵՊՀ թիմերից մեկը:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.