News

Ստորագրվել է նոր հրաման

Educational 2015-10-26

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի տեղեկացման՝ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է կրթական նոր հրաման:

Հրամանը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 17-ի թիվ 161-Ա/Ք հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին է: 

 
Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` Ուսուցման ազգային հիմնադրամ, «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.