News

<<Ա>> տառի ուսուցման դաս

Educational 2015-10-24

Հոկտեմբերի 16-ը Սուրենավանի միջնակարգ դպրոցի I ա դասարանի սաները դեռ երկար կհիշեն: Այս օրը նրանց կյանքում անմոռանալի է, քանի որ այսօրվանից նրանք մուտք են գործում տառերի զարմանահրաշ աշխարհ: Դասվար Լ. Սաիլյանը դասն սկսեց հետաքրքիր մեջբերմամբ. << Հայ լինել, նշանակում է լինել լույսի մարտիկ, իսկ կյանքի լույսը գիտելիքն է, և երջանիկ է այն մարդը, ով հաղթահարում է այդ աշխարհ տանող ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները ու քայլում առաջ>>: Ողջույնի խոսքից հետո ուսուցչուհին հետաքրքիր ու բազմաբովանդակ մեթոդներով սկսեց սովորեցնել <<Ա>> տառը: Փոքրիկներն ամեն բառը արտասանելիս՝ ուսուցչի ձեռքի շարժումների օգնությամբ առանձնացնում էին վանկերը, հնչյունների տեսակները: Հետո մասնիկներն իրար միացնելով կերտեցին <<Ա>> տառը, բաժանվեցին խմբերի ու սկսեցին ամենայն լրջությամբ կատարել ուսուցչի հանձնարարականները: Դասի վերջում նրանք օրհնեցին այդ պահը, երգեցին ու արտասանեցին: Օրվա հերոսներին շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսքեր ասաց նաև տնօրեն Վ. Ավետիսյանը՝ նրանցից յուրաքանչյուրին մաղթելով անհոգ, խաղաղ մանկություն ու բարի երթ դեպի տառերի աշխարհ:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.