News

Ուսուցիչների ուսուցիչ Ղազարոս Աղայան

Educational 2015-10-23

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանում տոնական եռուզեռ էր: Այս անգամ ցերեկույթը նվիրված էր Ղազարոս Աղայանի կյանքին և գրական գործունեությանը:
Միջոցառումը կրում էր «Ուսուցիչների ուսուցիչ Ղազարոս Աղայան» խորագիրը: Գրողի ծննդյան 175-ամյակին նվիրված ցերեկույթը տոնական էր, ծաղկաշատ և երգաշատ. ներկայացվում էին «Երկու քույր» վեպից Վարդավառի տոնի հետ կապված հատվածներ:
 
Երեխաները տարազներով էին և մեծ սիրով էին ներկայացնում Ղ.Աղայանի նկարագրած հատվածները, ասմունքում էին և երգում:
 
Գրադարանավարը՝ Արևհատ Բաղդասարյանը, ով միջոցառման նախաձեռնողն էր, համագործակցել էր երաժշտության ուսուցչուհի Սուսաննա Աղաբալյանի և փոխտնօրեն Նաիրա Հովհաննիսյանի հետ: Արդյունքն ակնհայտ էր՝ տոն, որը դեռ երկար կհիշվի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.