News

Դաս-մրցույթ <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից Գյումրու հ. 4 հիմնական դպրոցում

Educational 2015-10-23

Հոկտեմբերի 23 -ին հ. 4 հիմնական դպրոցում անցկացվեց դաս-մրցույթ 4-րդ ա դասարանում <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից <<Ինչպիսին է րմ մոլորակը>> թեմայով: Նպատակն էր ՏՀՏ-ի կիրառման միջոցով ստուգել աշակերտների գիտելիքները շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների, <<Երկիր>> մոլորակի վերաբերյալ : Աշակերտների մոտ համագործակցային հմտություններ ձևավորելու և զարգացնելու նպատակով դասարանը նախապես բաժանվել էր երկու խմբերի` <<Արեգակ>> և <<Երկիր>>: Մրցույթը բաղկացած էր չորս փուլերից: Առաջին փուլում ներառված էին 30 հարցեր, որոնց միջոցով ստուգվեց ուսումնական նյութի յուրացումը: Երկրորդ փուլում աշակերտների տրամաբանությունը զարգացնելու նպատակով տրվեցին երկուական տրամաբանական-վերլուծական հարցեր: Երրորդը` ավագների մրցույթն էր, չորրորդը` կենդանի և անկենդան բնության վերաբերյալ հանելուկներ: Դաս-մրցույթն անցավ ակտիվ, աշխույժ մթնոլորտում: Մրցույթը գնահատելու համար ձևավորվել էր գնահատող հանձնաժողով, որն էլ ամփոփեց արդյունքները: Հմուտ ուսուցչին հաջողվել էր աշակերտների մոտ ձևավորել մեծ հետաքրքրություն և խորը գիտելիքներ <<Երկիր>> մոլորակի և շրջակա միջավայրի վերաբերյալ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.