News

Հայաստանը՝ գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի մասնակից

Featured 2015-10-23

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 67-րդ ցուցահանդես-տոնավաճառում առանձին տաղավարով ներկաայցված է եղել նաև Հայաստանը, որի մասնակցությունն այս տարի ուղիղ համատեքստով կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքին:

Ցուցահանդեսում ներկայացված են եղել վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես՝ Գերմանիայում հրատարակված գրքեր, այդ թվում՝ ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 400 անուն գիրք:

 
Այցելուների ուշադրության կենտրոնում էր հատկապես տաղավարի առանձին հատվածում ցուցադրված Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գրականությունը: Տոնավաճառի ավարտից հետո ներկայացված գրքերի մի մասը ՀՀ մշակույթի նախարարությունը նվիրել է Ֆրանկֆուրտի հայ համայնքի գրադարանին:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.