News

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՎԱՌՆՈՂ ԹՌՉՈՒՆ Է

Educational 2015-10-22

Այսօր մեր երկրի համար ամենակարևոր տոնն է: Վերջապես ձեռք ենք բերել անկախություն: Անկախությունը գին չունի, թեև ձեռք է բերվում տքնանքով, արյամբ և ցավով: Երբեմն էլ անկախության պտուղները դառն են, բայց անկախությունը քաղցր է: Փակիր թռչնակին ամենաշքեղ վանդակում, իրեն պատեպատ կտա, զրկիր մարդուն ազատությունից` սիրտը կճաքի անզորությունից: Հայաստանի Հանրապետությունը 24 տարեկան է: 1991թ սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունը ընտրեց անկախությունը` հանրաքվեում իր վճռական <<Այո>>-ն ասելով, թեև այդ պահին այնքան էլ չէին գիտակցում, թե ինչ է երկրին տալու անկախությունը: Անկախ 24-ամյա դժվարություններին եւ կորուստներին` անկախությունն այն ամենամեծ ձեռքբերումն է, որը նվաճել ենք 1991թ-ից ի վեր: Իսկ 24 տարի առաջ դեռևս Անկախության հանրաքվեի արդյունքերը չամփոփված` մարդիկ նշում էին այդ իրադարձությունը: Այդ մարդկանց թվում թերևս չկային Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի հինգերորդցիները, սակայն նրանց կյանքն էլ ավելի էր ժպտացել, քանզի նրանք արդեն իսկ ծնվեցին ազատ-անկախ Հայաստանի Հանրապետությունում: Այսօր Vա դասարանի դասղեկի ժամը /դասղեկ Հ. Լոռյան/ նվիրված էր Հանրապետության անկախության տարեդարձին:Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին Հանրապետության խորհրդանիշեր համարվող դրոշի, զինանշանի և օրհներգի նշանակությունը, իսկ մյուսները դրոշի առջև երդվեցին, որ պիտի ազատագրեն շղթայված Մասիսը: Սիրելի աշակերտներ պահպանենեք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ… Շնորհավոր բոլորիս անկախության տոնը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.